ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Խաղաղության երկու ճանապարհ կա». Սևակ Հակոբյան
16:06, 02.06.2023 | mamul.am
2670 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Ամեն քայլի դիմեցին, որ մնան իշխանության՝ իրենց ասած խաղաղությունը բերելու համար։ 2 տարվա ժամանակագությունն ապացուցեց, որ խոսքերով խաղաղություն չի լինում։ Խաղաղության երկու ճանապարհ կա՝ հմուտ դիվանագիտություն և ռազմական բալանս։ Մինչև սրանց գալը հենց այդ ճանապարհներով է ապահովվել հարաբերական խաղաղությունը։ Այսօր դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող։ Սրանց դիվանագիտությունը հանձնելու մասին է։ Իսկ ի՞նչ վիճակում է ռազմական հավասարակշռությունը թշնամու հետ։ Երեկ Ադրբեջանը հայտարարեց լրացուցիչ 650 մլն դոլարի զենք գնելու մասին։ Ի՞նչ է ձեռք բերել Հայաստանը այս ընթացքում։ Ցավոք, զենք առնելու փոխարեն, լսել ենք հայտարարություններ այն մասին, որ մեզ զենք չեն ծախում, փողը տվել ենք, զենք չեն տալիս, Ադրբեջանը կարողանում է ազդել, որ մեզ զենք չծախեն, զենք բերելը քաղաքական խնդիր է, ծով չունենք, որ զենք բերենք և այլն։
Հայ ժողովուրդն էլ սպասում է, թե հեսա իրեն խաղաղություն է բերելու մի մարդ, որի անունը հենց ինքը՝ ժողովուրդը դրել է խեղճ հարիֆ»:

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր