ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննվել է
23:30, 02.06.2023 | mamul.am
3938 | 1

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հարցաքննվել է. այս մասին հայտնում է «Ազգային-ժողովրդավարական Բևեռ»-ը:

«Տեղեկացնում եմ, որ այսօր՝ հունիսի 2-ին, որպես վկա հարցաքննության եմ հրավիրվել հակակոռուպցիոն կոմիտե՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու փորձի և առանձնապես խոշոր չափերի խարդախության» դեպքով քննվող մի անհեթեթ քրեական վարույթի շրջանակում:
Քննիչը ինձ ու փաստաբանիս հայտնել է, որ թեպետ ես հրավիրված եմ որպես վկա, սակայն քրեական վարույթով բավարար տեղեկություններ են ձեռք բերվել իմ կողմից ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:
Փաստորեն փաշինյանական թուրքամետ ռուսահպատակ, հակահայ ռեժիմը փորձում է շինծու քրեական գործի միջոցով քողարկված քաղաքական հետապնդում իրականացնել, ինչը վստահաբար ոչ միայն չի հաջողվելու, այլև վկայում է ռեժիմի հոգեվարքի մասին:
Կարճ հայտարարություն անելով ռեժիմի մասին՝ հրաժարվել եմ ցուցմունք տալուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր