«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության ճանաչումը՝ օդի մեջ, բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից». այս խոսքերի հեղինակը Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն է, որը բավականին շատ է սիրում մեկնել գործուղումների, այլ կերպ ասած՝ ճամփորդել՝ պետբյուջեի հաշվին, սակայն նախկին սփյուռքահայը ցեղասպանության ճանաչման հարցն անիմաստ մի բան է համարում: Բայց այդ գաղափարի կրող պաշոնյան միայն 2022 թվականին 13 գործուղման է մեկնել տարբեր երկրներ: 2022 թվականին կառույցին հատկացվել է 578 մլն 945 հազար դրամ: Այս տարի ևս Զարեհ Սինանյանն ակտիվ ճամփորդող է: Տեղեկացանք, որ նախորդ ամիս նա մեկ շաբաթով Գերմանիայում է եղել, ապրիլ ամսին նա ութ օրով Իսպանիայում էր: Մանրամասները՝ թերթի համարում: |