ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Դրան փոխանցեք, որ Արևմուտքին իզուր չքծնի». Էդուարդ Շարմազանով
09:12, 05.06.2023 | mamul.am
3709 | 5

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԽՔ-ին ասեք թող քիչ Հ1-ում «բլբլա», քանի որ տարվա վերջին ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի կնքվելու։
Երեք պատճառով չի կնքվելու նման պայմանագիր…
Պատճառների մասին՝ հաջորդ դասին։
Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Խաղաղապահները մնալու են Արցախում, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան էլ՝ Գյումրիում։
Հ.Գ. Դրան էլ փոխանցեք, որ Արևմուտքին իզուր չքծնի, մեկ է՝ Նիկոլին ճամփելուց հետո Արևմուտքն իր վրա չէ ստավկա անելու։
Նույնիսկ Արևմուտքն է զզվում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող «արցախցի» ախք-ից։
Հայրենիքն ուրացողին օգտագործում են, բայց բանի տեղ չեն դնում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր