Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Ուկրաինայի Կախովսկայա հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել: Նախապես նշվում էր, որ ՀԷԿ 28 ամբարտակից 11-ն ավերվել է։ Հիմա արդեն հայտնում են ամբողջական փլուզման մասին։ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։ Որ ավելի պարզ պատկերացնեք: Ջրամբարի պատվարի երկարությունը համարյա 4 կիլոմետր է։ Պատվարի բարձրությունը՝ 16,5 մետր։ Ջրամբարի ծավալը՝ 18 խորանարդ կիլոմետր։ Էստեղ է ամբարվում Դնեպր գետի ջրային ամբողջ պաշարը՝ մինչև Սև ծով հասնելը։ |