ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 390.88, EUR 411.99, RUB 4.03, GBP 476.83
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Ադրբեջանցիները նախապատրաստվում են շարունակել օկուպացիան. Երևանում մեծ շուքով անցկացվեց գինու փառատոն». Արման Աբովյան
20:00, 06.06.2023 | mamul.am
3042 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը արդեն համարյա կես տարի շրջափակման մեջ է։
Արցախահայության գլխին կախված է իրական ցեղասպանության վտանգը։
Թուրք-ադրբեջանական զինված ավազակային խմբավորումները գրեթե ամեն օր գնդակոծում են Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Թուրք-ադրբեջանական ավազակախմբերն առևանգում են հայերին։
Ադրբեջանն ակտիվ նախապատրաստվում է կտրուկ լարել իրավիճակը թե´ Հայաստանի, թե´ Արցախի շուրջ։
Ադրբեջանը շարունակում է զենքի և զինամթերքի զանգվածային գնումներ։
Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, որ սահմանազատման գործընթացները Հայաստանի հետ պետք է ընթանան համաձայն իրենց ցանկությունների։
Ադրբեջանում պետության ուղիղ հովանու ներքո գործում են կառույցներ, որոնց նպատակն է գեներացնել հանրային տրամադրություններ, համաձայն որոնց, Հայաստանի ամբողջ տարածքը պատկանում է եկվոր թրքալեզու ցեղերին։
Հայաստանի մայրաքաղաք Երևանն ադրբեջանական պետական քարոզչության համաձայն հայտարարվում է «ադրբեջանական քաղաք»։
Հայաստանի ինքիշխան տարածքները մնում են ադրբեջանական օկուպացիայի տակ և ադրբեջանցիները նախապատրաստվում են շարունակել օկուպացիան։
Երևանում մեծ շուքով անցկացվեց գինու փառատոն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր