ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Վարչապետի աշխատակազմը՝ մեկ անձից գնումների մեծ սիրահար. «Ժողովուրդ»
09:06, 08.06.2023 | mamul.am
3711 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ անձից գնումներ կատարելու հարցում վարչապետի աշխատակազմը հետ չի մնում մյուս կառույցներից: Սա նշանակում է, որ առանց մրցույթի իրենց ցանկալի ընկերությունից գնումներ են անում գործադիր մարմնում:
Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական տվյալները: Օրինակ՝ Փաշինյանի ղեկավարած կառույցի աշխատակազմը 200 հազար դրամի պայմանագիր է կնքել՝ սննդի մատուցման և սպասարկման ծառայությունների համար: Պաշտոնական տվյալներից պարզեցինք, որ մեկ այլ պայմանագրով էլ «Վինո Վինո» ՍՊԸ-ից 70 հազար դրամով 3 հատ «Նաիրի» կոնյակ են գնել գործադիրում:
Վարչապետի աշխատակազմը նաև 97 հազար դրամ է ծախսել և, ընկերություններից մեկի հետ պայմանագրի հիման վրա, ձեռք է բերել չիր, սուրճ, կոնֆետներ, անձեռոցիկներ: Հարցն այստեղ ամենեւին էլ գումարը չէ, այլ երևույթը:

Այսինքն՝ այն գործելաոճը, ինչ նախկինում մերժում էր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ ամբիոնից քննադատում, հիմա նրա աշխատակազմը մեծ հաճույքով իրականացնում է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր