ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Որքանո՞վ են նման անձինք անվտանգ հանրության համար». ԱԺ պատգամավոր
12:54, 08.06.2023 | mamul.am
3460 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Այլևս անհանդուրժելի է այս իշխանությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ քաղաքացիների հանդեպ բռնության տարբեր դրսևորումները։
Երեկ էլ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է ծեծի ենթարկել 18-ամյա տղայի, ապա աչքերին գազ փչել։ Ի դեպ, տղան ունի առողջական խնդիրներ։
Գիշերը Արագածավան համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն սույն անձին պատասխանատվության ենթարկելու համար։
Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու, թե մինչև ուր կարող է հասնել երկրում տիրող «բեսպրիդելը»։
Քաղաքացիների վրա թքե՞լը, ծեծի ենթարկե՞լն է ձեր դավանած «ժողովրդավարությունը»։
Ողջունում եմ Արագածավանցիների ընդվզումը։ Սա պետք է դառնա համազգային ընդվզում։ Այլևս չպետք է թույլ տանք, որ իշխանական շրջանակներից որևէ անձ ոտնահարի մեր քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը։
Իսկ ՔՊ-ական տվյալ անձի արարքին պետք է տրվի իրավական խիստ գնահատական։
Պարզվում է, վերջինս հակակրանք է տածում երեխաների, արցախցիների նկատմամբ։ Ասածիս ապացույցը նրա մասնակցությամբ այս տեսանյութն է։ Հարց է առաջանում․ որքանո՞վ են նման անձինք անվտանգ հանրության համար։ Դատողությունները թողնում եմ ձեզ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր