ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Մանե Թանդիլյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
13:30, 08.06.2023 | mamul.am
3405 | 4

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը Մանե Թանդիլյանին կառաջադրի քաղաքապետի թեկնածու, այս մասին հայտարարվեց կուսակցության հրավիրած ասուլիսի ժամանակ: Նշվեց, որ որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին երևանցիների հետ շփումների, սոցհարցումների, տարբեր հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև կուսակցության անդամների կարծիքների հիման վրա:

Մանե Թանդիլյանը եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր