ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նիկոլապետության սովորական առօրյա է». Կարեն Վրթանեսյան
16:42, 08.06.2023 | mamul.am
4056 | 3

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ ֆեյսբուքահայությունը ցնցվեց տեսանյութից, որում նիկոլական մենթը 16 տարեկան մատուցողի էր ծեծում, այսօր իմանում ենք, որ ինչ-որ նիկոլական Արագածոտնում երիտասարդի է դաժանաբար ծեծել, ընդ որում ժողովուրդն էլ մի լայվ է գտել, որտեղ էդ տականքը գլուխ ա գովում, թե ինչպես է մի ղարաբաղցի երեխու «չոլում թողել»։
Նիկոլապետության սովորական առօրյա է։ Եւ այս առօրյան կշարունակվի այնքան, քանի դեռ հավատում եք, որ Նիկոլը «ՀՀ վարչապետ է» ու «հա, դե մենք ի՞նչ կարող ենք անել ճարտարապետներով, բացի մեր գործը գլուխը կախ լավ անելուց»։
Այն, ինչի վերածվել է մեր երկիրը, տրամաբանական է. որովհետև եթե գլուխդ կախ ես, վզիդ դնելու են... Նիկոլն ա դնելու, ինչ-որ էշ կերած, էշ մեծացած քպ-ականներ, ադրբեջանցիներ, թուրքեր, ռուսներ, եվրոպացիներ... Ով հասնի, ով հասցնի, դնելու են։
Վիզը ծռած անլեզու հայվան չլինելուն միայն մեկ այլընտրանք կա. չլռել, գլուխն ուղղել ու չվախենալ ասել, որ Նիկոլը պետք է գնա։ Առանց վերապահումների, առանց «բայց»-երի և «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»-ների...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր