ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հունիսի 15-17-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը
00:30, 09.06.2023 | mamul.am
2786 | 0

Հունիսի 15-17-ը Երևանի «Միկա» մարզադահլիճում կկայանա Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:
Մրցաշարին մասնակցելու են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Սահմանված է մրցանակային ֆոնդ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:
Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային ԱԱ–ի համար: Հայաստանից մասնակցելու են բոլոր անվանի ըմբիշները:
Ծրագիրը հետևյալն է.
15.06.2023
11:00–14:00 նախնական գոտեմարտեր (57,61,65,70,74)
18:00–18:45 կիսաեզրափակիչներ
16.06.2023
11:00–14:00 նախնական գոտեմարտեր (79,86,92,97,125)
սփոփիչներ (57,61,65,70,74)
16:30-17:15 կիսաեզրափակիչներ (79,86,92,97,125)
17:30 –18:00 բացման արարողություն
18:00-21:00 եզրափակիչներ (57,61,65,70,74)
17.06.2023
11:00–12:00 սփոփիչներ (79,86,92,97,125)
12:00–15:00 եզրափակիչներ (79,86,92,97,125)
Մուտքն ազատ է: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Հ.Գ. Եթե հնարավոր է՝ կիսվեք այս գրառմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր