ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 387.24, EUR 411.87, RUB 4.03, GBP 474.21
+22 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+23 °C
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
20:54, 09.06.2023 | mamul.am
1244 | 0

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, միջազգային գործընկերների, այդ թվում ՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և հայտարարում է, որ ապագայում ջանք չի խնայի այդ ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև շփումները շարունակելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր