ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 393.40, EUR 417.40, RUB 4.02, GBP 482.58
+15 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+23 °C
«Վիրահատությունից հետո Էրդողանն է որոշելու՝ շարունակե՞լ մնալ պաշտոնում, թե՞ ոչ». թուրք լրագրողի գրառումը
23:12, 09.06.2023 | mamul.am
6376 | 2

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի թուրք լրագրող Ջան Աթաքլըն այսօր առավոտյան Թվիթերում կատարել է հետևյալ գրառումը.
«Էրդողանը պատրաստվում է նոր վիրահատության: Բժիշկներն նրան ասել են, թե պետք է հնարավորինս շուտ վիրահատվել: Ինձ հայտնի դարձավ, որ վիրահատությունից հետո ինքը Էրդողանն է որոշելու՝ շարունակե՞լ մնալ իր պաշտոնում, թե՞ ոչ»:
Այդ գրառումը արտատպել են մի շարք թուրք լրատվամիջոցներ: Ջան Աթաքլըն փորձառու և լավ տեղեկացված լրագրող է, հաճախակի հանդես է գալիս համարձակ հրապարակումներով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր