ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեր պետությունը քանդել է ու շարունակում է քանդել ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ մտածելակերպը». Վահրամ Մարտիրոսյան
22:06, 17.06.2023 | mamul.am
3103 | 0

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպեսզի նեյրոցանց ստեղծող ստարտափ հիմնել՝ նախնական անհրաժեշտ ներդրումը ամենաքիչը պետք է կազմի մոտ 2 միլիոն դոլար, իսկ ոչ մինիմալ նորմալ քանակը պետք է կազմի մոտ 5 միլիոն։
Որպեսզի կրիպտո տեխնոլոգիական ստարտափ հիմնել՝ ահնրաժեշտ ներդրումները էլի համադրելի են AI ոլորտում ներդրումների հետ։ Որպեսզի ԱԹՍ խոցող նոր սերնդի ՀՕՊ ստեղծել, ապա նախնական ներդրումները պետք է կազմեն մոտ 5-10 միլիոն։
Իհարկե այս գումարները միայն նախնական ստարտ տալու համա են։ Վերջնական արդյունքի համար շատ ավելի մեծ ներդրումային միջոցներ են պահանջվում։
Հայաստանում փաստացի գործող ներդրումային միջավայրը առավելագույնը կարողանում է ապահովել 200 հազար դոլար, իսկ որոշ դեպքերում մի քիչ էլ ավել, բայց նախնական փուլի համար միլիոներով երբեք չի իրականացնում։
Այս պայմաններում երբ ներդրումային պայմանական միավորը 100 հազար դոլարն է, պետությունը իրականացնում է տասնյակ միլիոնների պայմանական միավորով սուբսիդավորումներ։ Իսկ հիմա պատրաստվում է ընդհանրապես սուբսիդավորման մակարդակը բարձրացնել 100 միլիոն դոլարների մակարդակի։
Օրինակ եթե վերջին սուբսիդավորման վրա ծախսած 25 միլիոնը ներդրվեր վերը նշված ոլորտների մեջ, ապա մենք հիմա կունենաինք ունիքորնի թեկնածու ստարտափեր և թշնամու ԱԹՍ-ները ոչնչացնող համակարգեր։
Մեր պետությունը քանդել է ու շարունակում է քանդել ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ տխրահռչակ մտածելակերպը։ Պետության փիլիսոփայությունը պետք է հիմնվի ԶԱՐԳԱՑՈՒՄ ՕՐԻԵՆՏԱՑՎԱԾ գաղափարների վրա, այլ ոչ թե էս մի օրն էլ ձգենք, հետո տեսնենք գլխներիս ինչ ա գալիս ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՆՈՂ սկզբունքը։
Իմիջայլոց բարեգործական միջավայրում էլ է ծախսվող գումարների պայմանական միավորը կազմում 10 միլիոն, իսկ արդյունք ստեղծող ներդրումային միավորը սրանից հարյուր անգամ պակաս է։ Մտածելու մեծ տեղիք է տալիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր