ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Ո՞վ է ասել, որ ФСБ-ն է վերահսկելու ՀՀ երթուղիները». Մհեր Գրիգորյան
15:00, 21.06.2023 | mamul.am
4974 | 0

«Ադրբեջանը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում տեղի կունենա»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը:

«Շատ կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիս երկաթգծի վերաշահագործումից, քանի որ կոնկրետ է, և խոսակցությունը երկաթգծի մասին է: Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնելու է, դա էլ է շատ կարևոր ու շատ ֆունդամենտալ համաձայնություն է: Մնացած հարցերի շուրջ դետալները չեմ բացի, քանի որ վերջնական կոնսենսուս չկա»,-ասել է նա:

«Ո՞վ է ասել, որ ФСБ-ն է վերահսկելու ՀՀ երթուղիները». Մհեր Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր