ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+23 °C
«Օկուպանտները Տող մելիքական գյուղը, որը Դիզակի մելիքության կենտրոնն էր 18-րդ դարում, համարում են իրենց հայրենիքը». Համլետ Պետրոսյան
00:12, 23.06.2023 | mamul.am
6409 | 0

Պատմաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օկուպանտները Տող մելիքական գյուղը, որը Դիզակի մելիքության կենտրոնն էր 18-րդ դարում և որի մելիքության հիմնադիրը Գտչավանքի վանահայր Ղուկաս վարդապետի որդի մելիք Եգան-Հովհաննեսն էր, համարում են իրենց հայրենիքը, իսկ սուրբ Հովհաննես եկեղեցին, որ Եգանը կառուցել է իր համանուն սրբի անունով` ուդիական:
Միանգամայն հակառակ «կարծիքի» է ինքը` մելիք Եգանը: Մելիքն իր ապարանքի մուտքի վրա թողել է ընդարձակ մի արձանագրություն, որում ի մասնավորի ասում է, որ երբ օսմանցիները գրավում են Դիզակը` «Ես թողեց/ի ոչ Հայեասդա/նաս/ եսիր գալու»` Ես չթողեցի որ իմ Հայաստանից գերի ընկնեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր