ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանի նպատակն է, որ մարդիկ սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում». Տաթևիկ Հայրապետյան
10:18, 23.06.2023 | mamul.am
4079 | 1

«Արցախում իրավիճակն իրոք ծանր է ու ծանր է՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում: Ադրբեջանը գնալով օղակը սեղմում է»,- «Ռեվյու» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին: «Սա անտեսելու խնդիր չէ, սա այն հարցն է, որով Ադրբեջանը փորձում է վերջնական մեխը խփել Արցախի վրա: Եթե հետևեք ադրբեջանական մեդիադաշտին ու հնչող կարծիքներին, հստակ ասում են՝ նպատակը որն է. ասում են՝ մենք ուզում ենք, որ մարդիկ, կոպիտ ասած, սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում Ադրբեջանի հետ: Էդ օղակն էդ նպատակով է սեղմվում»: Նրա խոսքով՝ նայելով ՀՀ ԱԳ նախարարության պահվածքին, տպավորություն է՝ կարծես ոչինչ չի կատարվում, իսկ Փաշինյանն իր գործողություններով իրավիճակը փակուղի է մտցրել:

«Ադրբեջանի նպատակն է, որ մարդիկ սովից փողոց դուրս գան և պահանջեն ինտեգրում». Տաթևիկ Հայրապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր