ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Պուտինը Պրիգոժինի գործողություններն անվանել է «հարված՝ թիկունքից»
11:36, 24.06.2023 | mamul.am
8289 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վագներ» մասնավոր ռազմական խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործողություններն անվանել է «հարված՝ թիկունքից»։ Նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր կանգնած են ռազմական ապստամբության հետևում, անխուսափելիորեն պատժվելու են։ «Ռուսաստանը ծանր պայքար է մղում իր ապագայի համար. գործողությունները, որոնք պառակտում են մեր միասնությունը, դավաճանություն են ժողովրդի, մարտական ընկերների նկատմամբ: Որոշվում է մեր ժողովրդի ճակատագիրը, որը պահանջում է բոլոր ուժերի համախմբում, միասնականություն. պետք է մի կողմ դնել ամեն ինչ... Ներքին իրարանցումը հարվածում է Ռուսաստանի Դաշնությանը, նման սպառնալիքից հայրենիքը պաշտպանելու գործողությունները կոշտ են լինելու»,- ասել է Պուտինն՝ իր ուղերձում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր