ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Համավարակի հետ կապված չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի. «Ժողովուրդ»
09:12, 04.07.2023 | mamul.am
3853 | 0

«Ժողովուրդ» օրաթերթին Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես հայտնել են, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի։
Մի շարք մութ պատմություններով ու խորհրդավոր բուժման պայմաններում ընթացած պայքարը կորոնավարակի դեմ դեռ շարունակում է քննվել ու քննվել:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022թթ-ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Այս քրեական վարույթով մի շարք ձերբակալություններ ու կալանավորումներ սկսեցին, ու ձերբակալվածների մեծ մասը «Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ էին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր