Ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Լվովում 4 մարդ է զոհվել, 34-ը վիրավոր է, վնասվել է մոտ 30 տուն, 50-ից ավելի ավտոմեքենա, այս մասին հուլիսի 6-ին հայտնել է Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով ռուսական հրթիռակոծության հետևանքները: |