ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Իշխանության մտահոգությունը՝ ինչպե՞ս փաթեթավորել Հայաստանի և Արցախի ոչնչացման գործընթացը, որ «հպարտ քաղաքացի»-ների տրամադրությունը չընկնի». Արման Աբովյան
03:06, 17.07.2023 | mamul.am
2515 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «217 օր 120000 հայ մարդ գտվում է տոտալ շրջափակման մեջ։
Թուրք-ադրբեջանական ոհմակը ամեն օր սպառնում է 120000 հայ ոչնչացնել/վտարել։
Սննդի և դեղորայքի խիստ պակասը բերել է այն վիճակի, երբ մարդիկ ուղղակի չգիտեն, կունենան արդյո՞ք վաղը մի կտոր հաց, որ տանեն իրենց երեխաներին։
Հայաստանի տարածքները օկուպացված են։Գրեթե ամեն օր գնդակոցվում են Շորժան և Երասխը, Սյունիքի և Արարատի մարզի տարածքները։
Ադրբեջանը հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի ապամոնտաժման գործընթացը։
Հայաստանի իշխանությունը, որքան ուժ ունի, ձևացնում է, իբր «բանակցում» է մարդասպանների հետ, իսկ իրականում մտահոգված է մեկ հարցով: Ինչպե՞ս փաթեթավորել Հայաստանի և Արցախի ոչնչացնելու գործընթացը, որ «հպարտ քաղաքացի»-ների տրամադրությունը հանկարծ չընկնի։
Երևանում անցնում են զանգվածային տոնական միջոցառումներ «Վարդավառի» շրջանակներում։
Երկու իրականություն»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր