ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Էդ թշնամիներով մենք ենք մեզ շրջափակել ժամանակին». Մնացական Բիչախչյան
02:06, 17.07.2023 | mamul.am
2952 | 0

ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Ոչ մի ժամանակներում, այդ թվում հիմա, հայոց հարցի, հայ դատի համար չի եղել արդար միջազգային միջնորդություն ու դատ. դա կլինի հյուսիսը, հարավը, արևմուտքը, թե չգիտեմ որը: Միշտ էլ Ֆեմիդան կշեռքը բռնելիս նժարները ինքն է կարգավորել՝ մեր թղթից շերեփն էլ՝ վկա: Բայց ինչի համար, արդյոք միայն նավթը՞: Ինչուները շատ են ու կուտակվել են: Այ որ ուժ ու ողջամտություն ունենանք բոլոր ինչուներին առերեսվելու, այդ ինչուների հետ արդար զրուցելու... երանի թե:
Միշտ պատճառներ ենք փնտրել, թե բա թշնամիներով շրջափակված ենք: Էդ թշնամիներով մենք ենք մեզ շրջափակել ժամանակին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր