ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում». Դավիթ Շահնազարյան
17:48, 16.07.2023 | mamul.am
4646 | 0

«Ադրբեջանի իշխանությունները պատրաստել են Արցախի հանրապետությունը և նրա ժողովրդին ամբողջապես Ադրբեջանի կազմ ինտեգրելու ծրագիր, որը ըստ էության, ճանապարհային քարտեզ է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը: Այդ ծրագիր-ճանապարհային քարտեզն, ըստ զրուցակցի, նախատեսում է ինտեգրման գործակցի չորս փուլ. փաստաթղթերի, այդ թվում, առաջին հերթին անձնագրերի փոխարինում ադրբեջանական անձնագրերով, ԼՂ-ում Ադրբեջանական մանաթի ներդրում, Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափում և կազմալուծում, իշխանության ամբողջական հանձնում ադրբեջանական իշխանությանը։ Ծրագրի այլ մանրամասներ Դավիթ Շահնազարյանը չի ցանկացել ներկայացնել: Նա նաև հայտարարել է, որ այդ ծրագիր-ճանապարհային քարտեզի գործողության համար նախատեսված է ժամկետ՝ 12 ամիս. 3 ամիս յուրաքանչյուր փուլի համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր