ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ամենօրյա ռեժիմով խրախճանքների մեջ ենք՝ թքած ունենալով, թե Արցախում մարդիկ սովամահ են լինում». Արմեն Եղիազարյան
18:24, 16.07.2023 | mamul.am
2867 | 0

ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ ուզում հավատալ, որ մեզ մոտ այս կարգի է դեգրադացվել մարդկային արժեհամակարգը... Ուղղակի կոգնիտիվ դիսոնանս է առաջանում ինձ մոտ, երբ տեսնում եմ թե ինչպես Արցախում և Արցախի շուրջ տիրող այս ծայրահեղ ծանր պայմաններում, երբ այնտեղ մարդիկ սովի են մատնված, չհաշված մնացած ծանրագույն պայմանները «մենք» ամենօրյա ռեժիմով խրախճանքների մեջ ենք, թքած ունենալով թե Արցախում մարդիկ սովամահ են լինում։ Խոսքս չի վերաբերում կնունք, ծնունդ կամ հարսանիքներին, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես են հասարակական կամ քաղաքական գործիչները սելֆի, սթորի ու լայվեր անում երջանիկ դեմքերով ուզում եմ հասկանալ՝ դրա մեսիջը որն է, որ աշխարհին ու Արցախի ժողովրդին ցույց տաք, որ թքած ունեք իրենց ու մնացած խնդիրների վրա...
Հ.Գ. Հասկանալի է, որ առաջնորդվում էք «եղունգ ունես գլուխդ քորի» ասացվածքով, բայց դրանով հեռու չենք գնա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր