ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Լուգանսկի մոտ ուկրաինացիները հրթիռների պահեստ են ոչնչացրել
19:36, 16.07.2023 | mamul.am
4694 | 0

Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ գտնվող Լուգանսկ քաղաքի մոտ գտնվող Յուբիլեյնի գյուղում, որտեղ այսօր պայթյուններ են գրանցվել, հրթիռային զենքի պահեստ է խոցվել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը։

«Լուսանկարներ և տեսանյութեր Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից Լուգանսկի շրջանի՝ ժամանակավորապես օկուպացված Յուբիլեյնիում հրթիռային զենքի պահեստի պայթյունից»,- ասվում է զեկույցում:

Այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավարությունն էլ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել հանքի պահեստին, որտեղ պահվել է ամոնիալ և տրոտիլ, որոնք օգտագործվում են հանքարդյունաբերության մեջ, խաղաղ բնակիչների շրջանում զոհեր չկան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր