ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ադրբեջանը բողոքում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից ու շատ գոհ է Արևմուտքից». Շարմազանով
20:30, 16.07.2023 | mamul.am
4106 | 2

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Ադրբեջանը բողոքում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունից ու շատ գոհ է Արևմուտքի ադրբեջանասիրական պահվածքից»:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգիչ էր համարել այն հանգամանքը, որ ԼՂ շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ էր արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը թյուրիմացություն և հիասթափություն է առաջացնում և չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և նախագահՎլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր