ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Խնդրում եմ ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը տարածելուց զերծ մնալ». Անուշ Ղավալյան
21:24, 16.07.2023 | mamul.am
3555 | 0

Արցախի ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը հորդորում է. «Սիրելի արցախցիներ, մի կարևոր խնդրանք ու հորդոր ունեմ, որին կարծում եմ ըմբռնումով կմոտենաք: Տարբեր միջոցառումներից սոցիալական ցանցերում տեղադրվող տեսանյութերը, որոնք Արցախում տիրող ծանրագույն իրավիճակին ընդհանրապես չեն համապատասխանում, ակտիվորեն օգտագործվում են ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից: Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող փոքրաքանակ մասնակցությամբ միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում՝ միջազգային տարբեր կառույցներին մոլորեցնելու կամ ապակողմնորոշելու համար, որ բլոկադա ու հումանիտար ճգնաժամ չկա:
Հարսանիքների ու այլ սիրուն միջոցառումների տեսանյութերը ոգևորող են, ցույց են տալիս ուժ ու կամք, բայց խնդրում եմ ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը տարածելուց զերծ մնալ»։

Աղբյուրը` Անուշ Ղավալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր