ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Աղբատարի վարորդն ասում է՝ զապչաստ չկա, սաղ ավտոները փչացել են». Էդուարդ Հայրումյան
22:18, 16.07.2023 | mamul.am
3817 | 0

Օգտատեր Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Ուրեմն, քաղաքում հստակ աղբահանության ճգնաժամ ա, 4-5 օրով աղբամանները չեն դատարկվում, աղբամանների մի մասը ջարդված-փշրված վիճակում, 50-ից ավելի աղբատար մեքենաներ անսարք վիճակում կանգնած են։ Երեկ աղբատարի վարորդն ասում ա «զապչաստ չկա, սաղ ավտոները փչացել են»։
Բնականաբար, պարզ ա, որ քաղաքային իշխանությունների սրտով չի էս ամեն ինչը ու բոլորն էլ ուզում են օր առաջ հետ գնալ նախկին նորմալ աղբահանությանը։ Բայց էս ամեն ինչը տեղի ա ունենում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ մեկ միլիոն բնակչության աչքի առաջ ու դա նորմալ չի, ոչ մի պաշտոնական էջ «դուխ» չի անում բնակիչներին բացատրի խնդրի իրական պատճառը, ներողություն խնդրի և բացատրի՝ երբ կհանգուցալուծվի այն։
Միակ պաշտոնական խնդրին անդրադարձողը Նոր Նորք վարչական շրջանն էր, ինչի համար ես իրենց շնորհակալություն եմ ասում։
Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին տալ պաշտոնական տեղեկություն վիճակի մասին և հստակ նշել, թե ինչ գործողություններ են իրականացվում դա շտկելու ուղղությամբ ու երբ կլուծվի խնդիրը։
Հ.Գ. 16.07.2023թ. ժամը 13:20, նաև ֆիքսենք, որ մինչև 2023թ. հունիսի 30-ը ներառյալ Երևանի աղբահանությունն իրականացվում էր պատշաճ ձևով ու քաղաքում հազվադեպ կարելի էր լիքը աղբամանների հանդիպել։ Սա նրա համար, որ մի ամիս հետո ոչ մի «պետ» չասի էլի՝ Երևանում միշտ էլ աղբահանությունը սենց ա եղել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր