ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Արևմուտքի հոգնածությունն ուկրաինական հակամարտությունից ավելի ակնհայտ է դառնում. Sky News
22:36, 16.07.2023 | mamul.am
6246 | 0

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց տվեց, որ արևմտյան երկրներն ավելի ու ավելի են հոգնում Ուկրաինայի հակամարտությունից, ասում է բրիտանական Sky News հեռուստաալիքի ռազմական դիտորդ Շոն Բելը։
Նրա խոսքով, Վիլնյուսի գագաթնաժողովը ցույց տվեց «մոտեցումների հիմնարար տարբերություններ» Արևմուտքի և Ուկրաինայի միջև՝ հակամարտության վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հանդիմանանքը, թե դաշինքին անդամակցության վերաբերյալ որոշումների քննադատության փոխարեն Կիևը պետք է երախտագիտություն հայտնի ռազմական օգնության համար, ըստ վերլուծաբանի, ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Արևմուտքի համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում զենք մատակարարել Կիևին: Նույն իրավիճակն է նկատվում «ավելի ու ավելի շատ ռիսկի դիմելու» և «ավելի շատ փող ծախսելու» պարագայում՝ դա գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում:

«Պատերազմից հոգնածությունը կամաց-կամաց արմատավորվում է»,- ասել է Շելը, ով նաև նշել է, որ «ճշմարտությունները և կուլիսային կարծիքները սկսում են ի հայտ գալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր