ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Միակ հույսը ՀՀ քաղաքացին է Արցախում և Հայաստանում, որը կա՛ և համաձայն չէ». Նարինե Դիլբարյան
23:30, 16.07.2023 | mamul.am
1863 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Պարտավ (Բարդա)-Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ Շարլ Միշել-Ալիև-Փաշինյանի կողմից առաջարկվող երթուղին արդեն խոսում է այն մասին, որ Եվրոխորհուրդը բնավ չի պատարաստվում գործուն որևէ քայլ կատարել Բերձորի միջանցքի բացման համար, այսինքն՝ Հայաստան-Արցախ կապը վերականգնելու համար։ Նրանք Ալիևի գլխավորությամբ և Փաշինյանի աներկբա համաձայնությամբ լծվել են Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մեջ ամեն գնով մտցնելու, այսինքն՝ արցախահայությանը ցեղասպանելու գործին։ Այս իրական նպատակը շատ ցինիկ սքողվում է սովի և հումանիտար ճգնաժամի միջև հայտնված արցախահայերին ադրբեջանցիների առաջարկած հացը տեղ հասցնելու քստմնելի խոսույթով, թե հացն ու դեղը ամեն պարագայում նույնն է, ցեղասպանի հացն էլ հաց է, դեղի ազդեցությունն էլ, իբր նույնն է, իրենց տված վառելիքը տեղ կհասնի, հայերը կբուժվեն զավթված Ակնայում և Պարտավում, որ ադրբեջանացել են, ազգերի ինքորոշում չկա, կա լոկ ազեր-թուրքացում Հարավային Կովկասում՝ նավթագազային խնդիրներով, Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս շպրտելու և համատարած թուրքական ազդեցություն հաստատելով։ Եվ ՀՀ ազգային-մտավորական, հոգևոր, քաղաքական և հասարակական ընտրանի համարվող կառույցներն էլ լռելյայն կամ կիսաձայն համաձայն են կամ հոգնած հանգած, իրական գործողության անընդունակ (իմիտացիաների պակաս չկա)։ Միակ հույսը ՀՀ քաղաքացին է Արցախում և Հայաստանում, որը կա՛ և համաձայն չէ։ Ոստի իրերը և դեմքերին կոչենք իրենց անուններով և գնանք առաջ՝ հաղթահարելով տեղում դոփող ձիերի բարդույթը։ Նաիրյան մարգարե Չարենցի «Անքնությունն» է․ Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ:

Հ․Գ․ Մահից անցում պիտի կատարենք դեպի կյանք, այլ ելք չկա՝ առանց մահաբերների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր