ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Երևանում հնդիկը քարով խփել ու կոտրել է երթուղային ավտոբուսի ապակին». Հ. Մանուկյան
10:18, 17.07.2023 | mamul.am
7541 | 1

Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը զեկուցեց հուլիսի 16-ին Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած դեպքի մասին. «Ժամը 19:00-ի սահմաններում 3-րդ համարի «MAN» մակնիշի ավտոբուսի ընթացքի ժամանակ, ազգությամբ հնդիկ տղամարդը քարով խփում ու կոտրում է կողային երկու ապակիները: Վարորդը կանգնեցնում է ավտոբուսը: Տղամարդուն տեղափոխում են ոստիկանության Ավանի բաժին»,- նշեց Հովհաննես Մանուկյանը: «Չեմ կարծում, որ ազգությունն էստեղ կարևոր է, բայց վստահ եմ, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- արձագանքեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր