ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ռուբեն Վարդանյանը և Գուրգեն Ներսիսյանը նույն բնույթի գործիչներ են». Հայկ Խանումյան
10:42, 17.07.2023 | mamul.am
3291 | 0

Արցախի տարածքային և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Ակնհայտ է, որ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նույն բնույթի գործիչներ են՝ սիրում են փիառվել, անիմաստ ճառել ու ունակ չեն ոչինչ անելու: Մի տարբերություն կա՝ առաջինն ասում է պետք է Նիկոլին ու Աննային հայհոյել, երկրորդը դեռ զգուշանում է նման բան ասել՝ զրկվելով մեծաքանակ լայքերից: Ռուբենի ու Գուրգենի տարբերությունն միայն դա է, նրանցից ու նրանց թիմից ոչ ոք հարցերի լուծման տարբերակներ չունի, չի պատկերացնում աշխարհաքաղաքական վիճակը, պատկերացումներ չունի ազգային շահի ու ազգային հզորության մասին, չի հասկանում պետության ու պետականության իմաստը, գործառույթները: Մենք տեսնում ենք անընդհատ ակտիվացող քաղաքացիների: Քաղաքացիական շարժումներին հատուկ է կոնկրետ, հանկարծակի առաջացած խնդիրների լուծումը և դրանց ուղղված կարճաժամկետ քայլերը: Բայց քանի որ Արցախում առկա իրավիճակը միայն առաջին հայացքից է այդպիսին, ապա այս շարժումները նույնպես դատապարտված են անհաջողության: Մեր առջև ծառացած գոյաբանական, անվտանգային խնդիրները լուծելու, զարգանալու, ուժեղանալու մեկ ծրագիր կա միայն Արցախում: Դա Սամվել Բաբայանի առաջարկած ծրագիրն է: Կարճ ասած դա ենթադրում է փոխվստահության գործողություններ Ադրբեջանի հետ, պաշտպանության կազմակերպում, արդյունավետություն, սոցիալական նոր համակարգ: ԱՀ իշխանությունն Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ որևէ ծրագիր չունի, անընդհատ մեծացնում է անորոշությունը, սխալ ազդակներ տալիս հանրությանը, թուլացնում պետականության հիմքերը, անվստահելի գործընկեր է ներքին ու արտաքին գործընկերների համար: Արայիկ Հարությունյանի՝ աթոռից կախված մնալու ջանքերը միայն թուլացնում են երկիրը, հասարակությունը տանում աղետի: Արայիկ Հարությունյանը պետք է ուժ գտնի իր մեջ և մեկ քայլ հետ անի՝ լայն լիազորություններով օժտելով խնդիրներ լուծելու հստակ ծրագիր ունեցող ուժին: Կամ ընդհանրապես հեռանա իշխանությունից. դա անելու համար արդեն կան իրավական-սահմանադրական հիմքեր: Այն արցախցիները, որոնք իրենց պատասխանատու են համարում երկրի և հանրության ճակատագրի համար, մտահոգ են խնդիրների լուծման եղանակներ գտնելու համար, ուղղակի պարտավոր են ծանոթանալ Ս.Բաբայանի ծրագրին: Մնացածը՝ ծրագրին ծանոթանալուց հետո»:

Աղբյուրը` Հայկ Խանումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր