ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Ղրիմի կամրջի պայթյունը կարող է ՌԴ սադրանքը լինել». Գումենյուկ
12:12, 17.07.2023 | mamul.am
4959 | 1

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը, հնարավոր է, ռուսական սցենարով է, այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Նատալյա Գումենյուկը: «Դա կարող է Կրեմլի սադրանքը լինել»,- նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք Ղրիմի կամրջի վրա ստեղծված արտակարգ իրավիճակի մասին: «Պատահարի պատճառն ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված հարձակումն է»,- ասել էր Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր