ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Գիտենք՝ ով է կանգնած Ղրիմի կամրջի պայթյունի հետևում». Պեսկով
14:36, 17.07.2023 | mamul.am
8845 | 1

Ղրիմի կամրջի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է «Կիևի ռեժիմը», այս մասին հուլիսի 17-ին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հանձնարարականներ է տվել տրանսպորտային երթևեկության ապահովման ու վերանորոգման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

«Մենք գիտենք պատճառները և նրանց, ովքեր կանգնած են այս հարձակման հետևում»,- ասել է Պեսկովը՝ մեղադրելով Կիևին:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեն հայտնել էր, որ պայթյունն իրականացվել է «Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից», ուկրաինական կողմն էլ արձագանքել էր, որ պայթյունը կարող է «Կրեմլի սադրանքը» լինել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր