ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է». Ալեն Սիմոնյան
15:24, 17.07.2023 | mamul.am
5895 | 2

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «Հետք»-ի այսօրվա հրապարակմանը. «Եվս մեկ ՓՈՒՉԻԿ
Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը, որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը:
Սենց էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում:
հ.գ. Լավ, լրագրողի նեղ անձնական դրդապատճառներն ինձ լավ հայտնի են, բա մեկը կողքից չի ասե՞լ՝ էս ինչ փուչիկ ա»:

Աղբյուրը` Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր