ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Արցախում իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ». Ավանեսյան
13:24, 20.07.2023 | mamul.am
3112 | 0

«Արցախում մեծահասակ պացիենտներ կան, որոնք տեղափոխման կարիք ունեն այս պահին, և ակնկալում ենք մոտ ժամանակներս տեղափոխում իրականացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Քանի որ պլանային միջամտությունները կասեցված են, բոլոր դեղորայքային և բժշկական նշանակության ապրանքները օգտագործվում են միայն անհետաձգելի և սուր կարիքի դեպքում: Անգամ այս իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ հումանիտար, առողջապահական ճգնաժամ»,- ներկայացնելով Արցախում տիրող իրավիճակը, ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ Արցախում իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ:

«Արցախում իրավիճակը իրենից ներկայացնում է լուրջ առողջապահական ճգնաժամ». Ավանեսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր