ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Մասքը կփոխի Twitter-ի տարբերանշանը
13:18, 23.07.2023 | mamul.am
6960 | 0

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասքը հայտարարել է սոցիալական հարթակի տարբերանշանի փոփոխության մասին։ Նա համապատասխան գրառում է կատարել սոցցանցերում. «Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»:

Մասքը նշել է, որ նոր տարբերանշանը կարող է ներկայացվել արդեն երկուշաբթի. «Եթե ​​այսօր երեկոյան հրապարակվի բավական որակյալ X լոգոն, մենք վաղն այն կթողարկենք ամբողջ աշխարհում»,- գրել է նա՝ սև ֆոնի վրա տեղադրելով առկայծող X տառը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր