ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Արցախում 120000 մարդ ծայրահեղ վիճակում է, Նիկոլի կառավարությունը 23 միլիոն դոլար է հատկացրել ինչ-որ մեգաաստղի համար». Արսեն Բաբայան
00:36, 29.07.2023 | mamul.am
3789 | 0

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ Հայաստան է գալու համաշխարհային մեգաաստղ:
Դե ի՞նչ ասեմ, Արցախում 120.000 մարդ ծայրահեղ վիճակում է, իսկ Նիկոլի կառավարությունը հանգիստ կարող է շուրջ 23 միլիոն դոլար հատկացնել ու, օրինակ՝ Snoop Dogg-ին կամ համանման այլ աստղի բերել Հայաստան:
Ի դեպ, որևէ պատահական բան չեմ գրել: Կառավարության այդպիսի նախագիծ վաղուց է շրջանառվում:
Իսկ Արայիկ Հարությունյանը այդ STAR-ի անունը չի նշում, քանի որ ինքն էլ այս պահին չգիտի, թե ում են բերելու (Snoop Dogg-ի կամ համանման այլ արտիստ) բայց արդեն 23 միլիոն դոլար են հատկացրել:
Ճիշտ եք անում, ամեն հնարավորն արեք, որ աշխարհը չհավատա Ացախում տիրող ծայրահեղ վիճակին: Դուք ատում եք Արցախն ու արցախցուն»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր