ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+18 °C
Կանադայի վարչապետը 18 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է
00:30, 03.08.2023 | mamul.am
9092 | 0

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կնոջից՝ Սոֆի Գրեգուարից բաժանվելու մասին։ Նրանք ամուսնացած էին 18 տարի։
«Ես և Սոֆին ցանկանում ենք կիսվել այն փաստով, որ բազում բովանդակալից և բարդ զրույցներից հետո մենք որոշել ենք բաժանվել»,- ասել է նա Instagram-ի նրա էջում հրապարակված գրառման մեջ։

Թրյուդոն հստակեցրել է, որ իրենք կշարունակեն մնալ «մի սերտ ընտանիք՝ համակված խորը սիրով ու հարգանքով միմյանց և այն ամենի հանդեպ, ինչ մենք կառուցել և կառուցելու ենք»։

Ջասթին Թրյուդոն և Սոֆի Գրեգուարն ամուսնացել են 2005 թվականին և ունեն 3 երեխա։ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդ Թրյուդոն վարչապետի պաշտոնը ստանձնել է 2015 թվականին՝ 43 տարեկան հասակում, ինչը նրան դարձրեց երկրի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր