ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+15 °C
Թուրքիայում ԶՈՒ գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել
20:00, 03.08.2023 | mamul.am
6503 | 0

Թուրքիայի նախագահ Էրդողանը հրամանագիր է ստորագրել, որով գեներալ Մեթին Գյուրաքին նշանակել է Երկրորդ դաշտային բանակի հրամանատար, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Այս պաշտոնում Գյուրաքը փոխարինել է Յաշար Գյուլերին, ով հունիսին նշանակվել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար։

Նաև նախագահի գլխավորած խորհրդի տարեկան ժողովի արդյունքներով նշանակումներ են կատարվել թուրքական բանակի բարձր ղեկավար պաշտոններում։ Մասնավորապես, Թուրքիայի ցամաքային զորքերը կգլխավորեն Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, իսկ ռազմաօդային ուժերը՝ բանակի գեներալ Զիա Ջեմալ Քադըօղլուն։

Ընդհանուր առմամբ, 32 գեներալի և ծովակալի կոչումներ են շնորհվել, 63 գնդապետներ ստացել են գեներալի և ծովակալի կոչումներ։ Բացի այդ, Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ գեներալի կոչում է ստացել մի կին։

Նախագահի որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 30-ից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր