Թուրքիայի Դերինջե նավահանգստում պայթյուն է որոտացել. հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ «Հայտնի է դարձել, որ պայթյունը տեղի է ունեցել հացահատիկի պահեստներից մեկում»,- դեպքի վայրից հայտնել է CNN TÜRK-ի թղթակիցը։ Տարածք են ուղարկվել մեծ թվով փրկարարներ և հրշեջ մեքենաներ։ |