ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Չեղարկվել է Պրուսիկինի երևանյան համերգը
23:06, 10.08.2023 | mamul.am
7823 | 0

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՉԵՂԱՐԿՎԵԼ Է ՊՐՈՒՍԻԿԻՆԻ ՀԱՄԵՐԳԸ
Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք չեղարկվել է սրբապիղծ Իլյա Պրուսիկինի համերգը։
1257 անձի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիմնական նպատակն էր չեղարկել այդ սրբապղծի համերգը։
Այս մեկ օրվա ընթացքում հաղորդմանը միացել է ևս 827 հայրենակից (ընդհանուր` 2078 քաղաքացի)։ Մեր հայրենակիցների լրացուցիչ դիմումներն այլևս չենք ուղարկի գլխավոր դատախազություն, քանի որ հիմնական խնդիրը կատարված է։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սրտացավ հայրենակիցներին, որովհետև այս ամենը հաջողվեց միայն բոլորիդ միասնական ջանքերի շնորհիվ»:

Աղբյուրը` Արա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր