«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցն այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարևոր ու պատասխանատու է։ Ավելի վաղ գրել էինք, որ քաղաքական իշխանությունը բանտապետ է փնտրում, սակայն 7 օր է անցել, և չեն կարողանում խիստ, ճանապարհ անցած ու բանտերը կարգի հրավիրող, իրավիճակը վերահսկող ծառայության պետ գտնել: Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին»։ |