ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Արցախն իրավական տեսանկյունից երբեք Ադրբեջանի մաս չի եղել». Սերժ Թանկյան
17:30, 13.08.2023 | mamul.am
7502 | 0

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է. Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստանն է։ Ադրբեջանը մինչև 1918 թվականն անգամ երկիր չէր և մինչև 1992 թվականը ճանաչված ազգ չէր: Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991 թվականին: Այսպիսով, Արցախը երբեք իրավաբանորեն չի եղել Ադրբեջանի մաս: Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հիմնախնդրի լուծման գործում։ Այն երբեք Ադրբեջանի անջատողական շրջան չի եղել։ Այն ինքնավար մարզ էր, որը գտնվում էր ռուսական գերիշխանության տակ, մինչև Ստալինը որոշեց այն զիջել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Դա ոչ մի իրավական նշանակություն չունի»։

Աղբյուրը` Սերժ Թանկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր