ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Լավ կլիներ՝ Հաջիևը դադարեցներ կեղծիքի այս արշավը». Մարուքյան
12:12, 15.08.2023 | mamul.am
3714 | 0

«Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ Ադրբեջանին հանձնելով ականների բոլոր քարտեզները, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականապատ դաշտերի շարունակական տեղադրման մասին, և հակառակ պայմանավորվածություններին՝ նույնիսկ ազատ չի արձակում ռազմագերիներին և իր բանտերում գտնվող այլ մարդկանց՝ որպես վստահություն ամրապնդման միջոց»-X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և գրավում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- շարունակել է նա:

«Ավելի լավ կլիներ՝ Հիքմեթ Հաջիևը դադարեցներ կեղծիքի այս արշավը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- եզրափակել է Մարուքյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր