ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սահմանափակված է Աշոտյանի տեսակցությունը ընտանիքի հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված». Տ. Աբրահամյան
14:36, 15.08.2023 | mamul.am
2418 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն:
Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:
Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:
Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվել, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:
Համենայդեպս Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր