ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցն զգուշացրել է ուկրաինական ևս 2 քաղաքի գրավման մասին
00:30, 18.08.2023 | mamul.am
6305 | 1

Ուկրաինան կարող է կորցնել վերահսկողությունը Կուպյանսկի և Խարկովի նկատմամբ իր զինված ուժերի անհաջողությունների պատճառով, հայտարարել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը Judging Freedom YouTube-ալիքում։
«Կուպյանսկի մոտ ուկրաինական պաշտպանության գիծը ջախջախվել է, և ռուսական զորքերը օրական հինգ, տասը, տասնհինգ կիլոմետր առաջ են շարժվում՝ սպառնալով մտնել քաղաք: Այն շուտով կընկնի, իսկ հետո՝ Խարկովը», - բացատրել է զինվորականը: Նրա կարծիքով, Ուկրաինան կարող է ռազմավարական պարտություն կրել մինչև ամառվա վերջ կամ վաղ աշնան սկիզբ։ Դրա մասին են վկայում Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի հսկայական կորուստները, որոնք դժվար թե Կիևի իշխանությունները կարողանան փոխհատուցել, հավելել է Ռիտերը։
«Սա վերջի սկիզբն է, մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Ռուսաստանը ճնշում է գործադրում ամբողջ առաջնագծի վրա, ուկրաինացիներն այլևս բավարար մարդիկ չունեն պաշտպանությունը պահելու համար»,- ամփոփել է նախկին հետախույզը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր