ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Apple-ը 2023 թվականին ավելի քիչ iPhone 15 կթողարկի, քան նախատեսված էր
01:12, 18.08.2023 | mamul.am
3946 | 0

Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Apple-ը կներկայացնի iPhone 15 շարքը, սակայն նոր գաջեթների ցածր պահանջարկի մտավախության պատճառով ընկերությունը կրճատել է արտադրության պլանը: Այս մասին ներդրողներին տեղեկացրել է Apple-ը։
Ըստ Haitong International Securities-ի վերլուծաբան Ջեֆ Պուի, ի սկզբանե բոլոր մոդելներից 83 միլիոն iPhone 15 էր նախատեսված թողարկել: Սակայն ցածր պահանջարկի մտավախության պատճառով Apple-ը որոշել է կրճատել սարքերի քանակը մինչև 77 միլիոն:
Ըստ Պուի՝ այս որոշման երկու հիմնական պատճառ կա. առաջինը բաղադրիչների մատակարարման դժվարությունն է. վաճառողը դեռևս չի կարող հաստատել տիտանի պատյանների, Sony-ի ֆոտոսենսորների, բարակ շրջանակներով դիսփլեյների և այլնի կայուն արտադրություն: Երկրորդ պատճառը թանկարժեք սմարթֆոնների ցածր պահանջարկի մեծ հավանականությունն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր