Դոնեցկի Կիևսկի շրջանում չպայթած կասետային զինամթերքի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի չպայթած կասետային արկի պայթյուն։ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինի խոսքով՝ պայթյունի պահին կոմունալ ծառայությունները վերանորոգում էին ջեռուցման մայրուղին։ Պայթյունը տեղի է ունեցել բանուկ վայրում՝ «Դոնեցկ Սիթի» առևտրի կենտրոնից ոչ հեռու։ |