ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Դոնեցկում կասետային արկ է պայթել, կան զոհեր
18:00, 18.08.2023 | mamul.am
3742 | 0

Դոնեցկի Կիևսկի շրջանում չպայթած կասետային զինամթերքի պայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։
«Դոնեցկի Կիևսկի շրջանի Տրենևի փողոցի 3 հասցեում նախկինում չպայթած կասետային զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են կոմունալ ընկերության երեք աշխատակիցներ՝ 1998 թ. 1996 և 1998 թվականներին ծնված: Վիրավորվել է ևս մեկ աշխատակից՝ 1971 թվականին ծնված տղամարդ»,- ասվում է համապատասխան «ԴԺՀ»-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել Ուկրաինայի զինված ուժերի չպայթած կասետային արկի պայթյուն։ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինի խոսքով՝ պայթյունի պահին կոմունալ ծառայությունները վերանորոգում էին ջեռուցման մայրուղին։ Պայթյունը տեղի է ունեցել բանուկ վայրում՝ «Դոնեցկ Սիթի» առևտրի կենտրոնից ոչ հեռու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր